Ինչ ավտովթար էր երեկ տեղի ունեցել El Sky-ի դիմաց, և ո՞վ էր սգում իր հարազատի անժամանակ մահը (Photo)

401

Երևի երեկ շատերդ եք տեսել քաղաքապետարանի դիմաց՝ El Sky բարի մոտ տեղի ունեցած «ավտովթարը», վնասված մեքենաները, սավանով ծածկված «զոհին», արյան լճակն ու իր հարազատի մահը «սգացող» կնոջը։ Շատերն այդ տեսարանից սկսել են վատ զգալ, մի մասն էլ փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն պարզվել է, որ իրականում այդ ամենը բեմականացված է, և նման կերպ բարը տոնում էր Հելոուինը։

Քաղաքացիների մեծ մասն անընդունելի է համարել նման բեմադրությունը՝ ընդգծելով, որ տոնը՝ տոն, բայց նմանատիպ միջոցառման կազմակերպումն անընդունելի էր։

blognews