Արթուր Բաղդասարյանը և Արծրուն Հովհաննիսյանը կարծիք են հայտնել, որ զինվորը զորամասը լքել է իր սեռական կողմնորոշման պատճառով

241

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և արտոնյալ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն օրեր առաջ զորամասը լքած, ապա հայտնաբերված զինծառայողին նսեմացնելու, ստորացնելու, պատժելու նպատակով նրա մասին հերյուրանքներ են տարածել` կարծիք հայտնելով, թե իբր զինվորի զորամասը լքելու պատճառը նրա սեռական կողմնորոշումն է: Այսինքն` զինվորի վերադարձը զորամաս դարձնելով դժոխք: Նշեմ, որ զինվորին նսեմացնող այս ապատեղեկատվությունը միակողմանի հրապարակել է «Ժողովուրդ» թերթը: Մինչդեռ, զինվորը բոլորովին այլ խնդիրներ ունի, ինչի մասին նա պատմել է մեր փաստաբանին: Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է զինվորական վերնախավը վարվում սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, անպաշտպան զինվորի հետ: Հետաքրքիր է իմանալ նաև, թե արդյոք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կիսում է խոսնակի տեսակետները»:

mamul