«Իսկ դուք չէիք վախենո՞ւմ, երբ Գագիկ Խաչատրյանին երկրի գլխավոր հարկահավաք էիք նշանակում». Արմեն Դանիելյան

231

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե անգամ ոմանց համար իմ կարծիքը լինի անընդունելի, միևնույնն է, այն լինելու է ազնիվ… Այոʹ, չեն վախենում միայն հիմարները…
Հ. Գ. Իսկ դուք չէիք վախենո՞ւմ, երբ գագիկ խաչատրյանին երկրի գլխավոր հարկահավաք կամ ֆինանսիստ էիք նշանակում… կամ էլ արդարության և բանականության հետ լուրջ խնդիրներ ունեցող գևորգ կոստանյանին իրավական գծով օգնական և ապա գլխավոր դատախազ էիք կարգում…


Հ. Գ. Իհարկե, պետք է ոչ թե վախենալ, այլ պետք է սարսափել, որ շուրջ քառասուն տոկոս աղքատություն ունեցող երկրում, երբ մարդիկ սոված արթնանում և ավելի սոված քնում էին, իսկ շատերը քաղցից փրկվելու համար հեռանում էին սեփական հայրենիքից, գագիկ խաչատրյաններն ու նրա նման չարիքները միլիոնավոր դոլարների հասնող հարստություն էին կուտակում… Անկասկած պետք է սարսափել, որ ձեր «փաստաբան» գևորգ կոստանյանը դատաիրավական համակարգը վերածել էր «ախոռի»՝ սեփական հիվանդագին կրքերին համահունչ…


Ախր, որ մեկն ասենք… Իհարկե, պետք է վախենալ, որովհետև այդ բեջուռա կենդանիներին մեր կյանք «ներմուծել եք» դուք…
Այժմ ինքներդ ձեզ հարցրեք` արդյոք ձեր գործունեությունը հայ մարդուն երջանկություն է բերե՞լ, թե՞ դժբախտություն… Անկասկած՝ դժբախտություն… Իսկ պատասխանատվությունից պետք չէ վախենալ. ինչ ցանել եք, այն էլ հնձում եք…
Անշուշտ, պետք է վախենալ և պետք է վախենալ միայն Աստծուց…»:

mamul.am