Պատիվը կարևոր է կյանքից. ինչպես էին Ճապոնիայում սամուրայները հարակիրի կատարում

194

Հին լուսանկարների հետաքրքրաշարժ հավաքածուն ներկայացնում է ճապոնացի սամուրայների կյանքը 130 տարի առաջ։ Լուսանկարների մեջ կան նաև այնպիսինները, որոնցում պատկերված է խարակիրի ծիսակատարության ընթացքոը։ Այն կատարում էին մարտիկները, որոնք ցանկանում էին մեռնել՝ պահպանելով պատիվը՝ կա՛մ կամավոր, կա՛մ թշնամու մոտ գերի ընկնելով։

Աղիների հրապարակային հանումը իականում մեծ ծիսակատարության մի մասն էր ու կատարվում էր հանդիսատեսի ներկայությամբ։

Սամուրայներն ի հայտ են եկել Հեյան ժամանակաշրջանում՝ մոտավորապես 710 թ.։ Նրանք նպատակ ունեին Հոնսյու կղզու հյուսիսային հատվածում գտնվող Տոհոկու շրջանի տեղաբնիկներին իրենց ենթարկեցնելու։ Ժամանակի ընթացքում նրանք դարձան առավել հզոր ու կազմեցին Ճապոնիայի ռազմական էլիտայի մի մասը։ Նրանք 12-19-րդ դարերում ղեկավար դաս էին համարվում։

Սամուրայները հետևել են օրենսդրությանը, որը կազմվել է կոնֆուցիականության ազդեցության հիման վրա։ Չգրված օրենքը գովերգում էր համեստությունը, հավատարմությունը, մարտարվեստի տիրապետումը և արժանապատվությունը։ Կանոնները նաև հորդորում էին սամուրայներին հերոսաբար կռվել, ընտանեկան արժանապատվությունը հպարտորեն պահել և առաջնորդին անձնվիրաբար ծառայել։

15-16-րդ դարերում բազմաթիվ արտական խմբավորումներ կային, սակայն ժամանակի ընթացքում դրանց թվաքանակը կրճատվեց։ Անվախ մարտիկները տարատեսակ զենքեր էին կրում՝ ներառյալ սամուրայական սուր։ Սակայն Էդո ժամանակաշրջանում խաղաղություն հաստատվեց, և սամուրայներից շատերն ուսուցիչներ, նկարիչներ կամ պետական գործիչներ դարձան, քանի որ մարտարվեստի տիրապետումը կորցրել էր իր կարևորությունը։

Երբ 1868 թ. գահ բարձրացավ Մեյձի կայսրը, նա սկսեց վերացնել սամուրայների լիազորությունները։ Սկզբում նրանց զրկեց Ճապոնիայի բանակում միակը լինելու իրավունքից և 1873 թվականից սկսած սկսեց կազմավորել արևմտյան զորակոչի եղանակով հավաքված բանակ։

Սամուրայները դարձան սիձոկուներ, որոնք Մեյձիի բարեփոխումների ժամանակ միավովեցին հասարակական այլ դասերի հետ։ Նրանք զրկվեցին կատանա կրելու, ինչպես նաև իրենց նկատմամբ հանրորեն անարգանք ցույց տված յուրաքանչյուրին պատժելու իրավունքներից։

«Սիձոկու» տերմինը մնաց ճապոնական մշակույթի մեջ ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհայինպատերազմը, սակայն 1947 թ. դրանից հրաժարվեցին։ Չնայած որ իրենց զարգացման գագաթնակետին սամուրայները կազմում էին Ճապոնիայի բնակչության ոչ ավելի, քան 10%-ը, նրանց ազդեցությունը մինչ օրս շարունակում է նկատելի մնալ ճապոնական մշակույթում, մասնավորապես՝ ժամանակակից մարտարվեստներում։

blognews.am