Պատմության ամենահայտնի 4 կույս կանայք, ովքեր մինչև վերջին շունչը պահպանել են իրենց անմեղությունը. ովքե՞ր են նրանց շարքերում

334

Պատմությանը քիչ դեպքեր հայտնի չեն, երբ հայտնի կանայք նախընտրել են մինչև մահ պահպանել իրենց անմեղությունն ու մահանալ մենության մեջ։ Այսպիսի կանանց պատճառներն ու շարժառիթները տարբեր են եղել, սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը։ Առաջարկում ենք ծանոթանալ ամենահայտնի  քառյակին, ովքեր իրենցով փոխել են մարդկության պատմության ամբողջ ընթացքը։

Ժաննա դ՛Արկ 

Իր ապրելու տարիներին անգամ կրակե այս աղջիկը կրակով էլ վերջացրեց իր կյանքը։ Ժաննան պայքարում էր իր պատկերացրած ազատության ու անկախության համար։ Նա վստահ էր, որ իր պայքարի ճանապարհին ոչ մի տղամարդ չպետք է խոչընդոտի իր ազատատենչությանը։

Արդյունքում, կրակի ճիրաններում հայտնված Ժաննան այդպես էլ մինչև մահ պահպանեց իր անմեղությունը, չնայած նա այնքան երիտասարդ էր, ու դեռ այնքան կյանք կար այս աղջկա մեջ։

Ջեյն Օսթին

Օսթինի գրքերը մեկ անգամ չէ, որ նվաճել են ռոմանտիկների սրտերը։ Գրչի մեկ հարվածով նա ստեղծեց հռչակավոր Դարսիին, ով դարձավ բոլոր աղջիկների տղամարդու իդեալը։ Իր գրքերում Օսթինը փորձում էր հերոսուհիներին լավ ամուսնանալու հնարավորություն տալ, սակայն իրական կյանքում Օսթինն այդպես էլ մնաց միայնակ։

Երիտասարդ տարիներին հայտնի գրողը սիրահարվել էր նավաստու։ Դժբախտ պատահարի պատճառով Օսթինի սերն այդպես էլ չվերադարձավ նավարկությունից, ու Օսթինը որոշեց՝ ուրիշ ոչ մի տղամարդ չպետք է փորձի մոտ գալ իրեն։ Այդպես նա մահացավ լրիվ մենակության մեջ՝ հավատարիմ մնալով իր սիրելիին տրված խոստմանը։

Թագուհի Էլիզաբեթ 1-ին

Էլիզաբեթ թագուհին թերևս ամենահայտնի կինն է, ով պահպանեց իր անմեղությունն ու, չնայած թագուհու իր կարգավիճակին, որոշեց ոչ մի տղամարդու հետ իր կյանքը չկապել։ Պատմաբաններից շատերը նշում են, որ թագուհին իր գեղեցիկ արտաքինով չէր առանձնանում ու, իհարկե, նրա համար տղամարդ գտնելն այդքան էլ հեշտ չէր, սակայն թագուհու մենակ մնալու մասին իրական պատճառներ գտնելը դժվար կլինի։

Շատերն էլ նրա այդ ցանկությունը բացատրում են թագուհու չափազանց հպարտ ու իշխող բնավորությամբ. նա ուղղակի չի ցանկացել, որ որևէ տղամարդ խաթարի իր արքայական իմիջը։ Ասում են՝ մի անգամ թագուհին ասել է. «Իմ ամուսինը Անգլիան է, իսկ երեխաս՝ Անգլիայի ժողովուրդը։ Ես կամուսնանամ միայն արժանի տղամարդու հետ, սակայն մինչև օրս ցանկանում եմ, որ իմ գերեզմանին մի օր գրվի՝ «Մահացավ թագուհի ու կույս»»։ Թագուհու ցանկությունն իրագործվեց։

Մայր Թերեզա

Հայտնի կաթոլիկ Մայր Թերեզան իր կյանքը նվիրեց բարի ստեղծելուն ու բարին տարածելուն։ Այս սուրբ կինը, ինչպես նրան հաճախ անվանում էին բոլորը, հայտնի էր նաև իր կուսությամբ։ Նա նշում էր, որ Քրիստոսին ծառայող կինն ուղղակի չի կարող իրեն նվիրել որևէ այլ տղամարդու։

Այսպես՝ հայտնի մայրը մահացավ առանց որևէ տղամարդու հետ որևէ հարաբերության մեջ մտնելու։ Նա վստահ էր, որ կյանքը Աստծուն նվիրելն ամենամեծ երջանկությունն է յուրաքանչյուրի կյանքում։ Մայր Թերեզան, չնայած իր անմեղությանը, այդպես էլ կոչվեց՝ «Մայր»՝ իր հովանու ներքով առնելով աշխարհի բոլոր մարդկանց՝ իր զավակներին։

blognews.am