Ինչպե՞ս հասկանալ, որ իրոք սիրում եք

159

Մենք հաճախ ենք սերը և սիրահարվածությունը խառնում։ Գալիս է պահ, երբ կանգ ենք առնում, ու փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք, սիրում ենք։ Հասկանալու համար կօգնեն այս միջոցները։ Եթե դուք առավոտյան արթնանում եք, ու նա առաջինն է ձեր մտքում, դա խոսում է այդ անձնավորության կարևորության մասին։ Իհարկե դա կարելի է համարել սիրո նշան։

Ձեր զգացմունքները ոչնչով պայմանավորված չեն։ Եթե չունեք նախապայմաններ սիրո հարցում, ապա դա հաստատ սեր է։ Այլ կերպ ասած, եթե դուք նրան չեք սիրում գեղեցկության, փողի, բարության և այլնի համար, ապա իսկապես սիրում եք։ Եթե նա ձեզ համար իդեալ չէ։ Իրականում իդեալներ չկան, իսկ եթե դուք սիրում եք իդեալի,ապա……հիասթափեցնեմ՝ նա գոյություն չունի։

Իսկական սերը մարդուն տեսնում է թերություններով։ Դուք չեք վախենում և ամաչում ձեր զգացմունքների մասին բոլորին հայտնելուց, ապա դա խոսում է սիրո մասին։ Նրա հետ հարաբերություններում չեք առաջնորդվում ձեր սեփական շահերով, այլ մղում եք դրանք երկրորդ պլան։

Եվ վերջապես, եթե դուք դառնում եք ավելի լավը, ապա շնորհավորում եմ, դուք իրոք սիրում եք։