Ի՞նչ է զայրույթը

220

Զայրույթը բացասական էմոցիոնալ վիճակ է, հիմնականում արտահայտվում է աֆֆեկտով։ Զայրույթն իրեն է ենթարկում մարդուն, և երբեք ոչ հակառակը։ Շատ հմարավոր է՝ այն ամենավտանգավոր էմոցիան է։ Այս էմոցիան ճիշտ ճանաչելու համար պարզենք նրա մասին միֆերը։

Առաջինը դա այն է, որ տղամադիկ ավելի հաճախ և ուժգին են արտահայտում զայրույթը, քան կանայք։ Ավանդույթի ուժով եկած կարծրատիպ է, որ տղամարդիկ բնույթով ավելի ագրեսիվ են։ Սակայն ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, կանայք ավելի շատ են զայրույթի զգացում ունենում, քան տղամարդիկ։Կա միֆ, որ արտահայտելով զայրույթը՝ ինչ֊որ բան կոտրելով, գոռածով, հարվածելով, մեզ ավելի լավ կզգանք։ Սակայն <<ավերման թերապիան>> չի օգնում և, ընդհակառակը, կարող է ավելի շատ բարկացնել ձեզ։ Սակայն ի՞նչ անել արտահայտել, թե զսպել զայրույթը։

Հետաքրքրական է, որ չի կարելի միանշանակ խորհուրդ տալ ընտրել առաջինը, թե երկրորդը։ Երկու դեպքում էլ կա և բացասական, և դրական կողմ։Եթե զսպում եք զայրույթը, դրականն այն է, որ չեք կռվում կամ հարաբերություններ չեք փչացնում։ Իսկ բացասական կողմը հանգեցնում է հոգեբանական խնդիրների։

Բացի այդ կա կարծիք, որ ճնշված էմոցիան քաղցկեղ կարող է առաջացնել։ Ուրեմն, ինչպե՞ս վարվել։ Ես կարող եմ առաջարկել երրորդ տարբերակ։ Փոխեք ձեր վերաբերմունքը, մտածեք ձեզ նյարդայնացնող վիճակների մասին և վերլուծեք։ Վստահ եմ՝ կապշեք տեսնելով՝ ինչքան դատարկ բաների վրա եք զայրանում։