Միշտ հիշիր, հավաքարարի երեխան երբեք տնօրեն չի դառնա. Ուսուցչուհին հաճախակի էր այդպես ասում դասընկերոջս և ահա թե ինչ պատահեց

256

Ալբերտը մեր դասարանում էր սովորում։ Նա ոչնչով չէր տարբերվում մյուսներից․ ո՛չ գերազանցիկ էր, ո՛չ էլ ծույլ։ Նույնիսկ մաթեմատիկայի հանդեպ յուրահատուկ հետաքրքրություն ուներ։ Մասնակցում  էր օլիմպիադաների, անգամ հաջողություններ էր գրանցել։

Նրա մայրը աշխատում էր  որպես հավաքարար, իսկ տղան երբեմն նրան օգնում էր։

Դույլով ջուր էր կրում, հատակն  էր լվանում, պատերը․․․Սկզբում նրան դրա համար ամաչեցնում էին, սակայն նա ուշադրություն չէր դարձնում։ Շուտով թե՛ դասընկերները, թե՛ բարձր դասարանցիները սկսեցին սովորական ընդունել տղայի՝ մորն օգնելու որոշումը։

Ավելին, նրանք էլ երբեմն սկսեցին օգնել տղայի մորը, երբ հանդիպում էին ջրով լի ծանր դույլը տանելիս։

Մեր կենսաբանության ուսուցիչը՝ Ռոզա Յոսիֆովնան  շատ անբարեհամբույր մի անձնավորություն էր:

 

Մենք հաճախ նրան անվանում էինք Ռոզա Յոսյա կամ պարզապես Յոսկա:

Նա լավ էր վերաբերվում միայն այն աշակերտներին, ովքեր ապահոված ընտանիքից էին։ Նա այդպիսի ծնողների հետ նույնիսկ մտերմություն էր անում, ընդունում նրանց հրավերները տարբեր առիթներով։

Ալբերտի նկատմամբ նա յուրահատուկ հակակրանք ուներ։ Բավական է դասին մի փոքր անպատրաստ լիներ կամ մի աննշան վատ արարք տեսներ տղայի կողմից և սկսում էր նրան անարդարացիորեն մեղադրել ու կշտամբել։

lavinfo.com