Նվեր Մնացականյանի այսօրվա «1 րոպեն»… ԲՐԱՎՈ 👏

246

«Տնտեսական հեղափոխությունը հենց բարձր աշխատավարձի քաղաքականությունն է․բոլոր շերտերում, նախևառաջ բարձր պաշտոններում։ Բայց ինչու թաքուն․անհասկանալի է։ Ուսուցչինը, զինվորականինը հայտարարում եք, հայտարարեք նաև նախարարինը։ Տրանսպորտի և կապի նախկին նախարարը ձերբակալվել է Հյուսիս-Հարավ ճանապարհի աղմկոտ գործով։

Ճիշտ է, դա առանձին քննարկման հարց է, որ Հայաստանի համար բացառիկ նշանակության շինարարությունից մսխումները պետք է դատել դավաճանության հոդվածով։ Բայց եթե գծվել է աշխատավարձով ապրելու սահմանը, ատկատով հղփանալու փոխարեն, ուրեմն պետք է վճարել նախարարին գոնե պետության առջև պատասխանատվությանը մոտ չափով, հակառակ դեպքում ձերբակալություններից չեն խուսափի անգամ հեղափոխության դատաստանագրքին հավատարիմները։

Հիշեցնեմ Ոսկե հորթի հայտնի դրվագը, երբ երազանքի սկուտեղից փողերը գրպանում Շուրա Բալագանովը ջեբկիրի իր սովորությամբ հանրային տրանսպորտում թռցնում է ծեր կնոջ դրամապանակը։ Ասելս ինչ է․ հիմա էլ չստացվի այնպես, որ Մոնումենտի նոր դղյակը, կամ ոսկու ու պղնձի հանքերում տնավորվելն այս անգամ էլ բացատրվի բարձր աշխատավարձով։ Լավ հիշեք, գողացածն աշխատավարձով քողարկելն ավելի զզվելի է, քան ատկատով նստելը․․․». Նվեր Մնացականյան

armnewsspace