Իսպանիայում գտել են մումիայի վերածված դիակ, որը մնացել էր լոգարանում 15 տարի

366

Մադրիդի ոստիկանությունը բնակարաններից մեկում հայտնաբերել է 78-ամյա կնոջ՝ կմախքի վերածված դիակը: Կինը մահացել է առնվազն 15 տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
<

Հարևանների խոսքով՝ Իզաբել Ռիվերային իրենք վերջին անգամ ողջ տեսել են 2004 թվականի սեպտեմբերին: Հարևանները նրա բնակարանից եկող տհաճ հոտ էին առնում, բայց ոստիկանները միշտ մերժել էին բնակիչների բողոքները:

Այս շաբաթ վերջապես հաջողվել է մտնել բնակարան հրշեջ ծառայակցի միջոցով, ով կարողացել է բնակարան մտնել երկրորդ հարկի պատուհանից: Կնոջ դիակը եղել է լոգարանում: Ենթադրաբար տարածքի խոնավությունից, մարմինը կմախքի էր վերածվել:

Հստակեցվել է, որ կինը այրի էր, չուներ զավակներ: Նախնական տվյալներով մահը բնական է եղել:

tert.am