Ազատամարտիկը «պատռում է» Վիտալի Բալասանյանի դեմքը. Անցյալդ հիշեցնեմ «ցռան վերգո» գնացել ես Արցախ պախկվել ես ու շակալի պես վնգստում ես․․․

296

Arlur.am-ը գրում է. Ազատամարտիկ, այժմ «Սևան» ՔԿՀ դատապարտյալ Աշոտ Իսախանյանը, ով համարվում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի «զոհերից» Arlur.am-ին ուղղված նամակում անդրադարձել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին:

«Ես հետևում եմ վերջին լուրերին և Վիտալի Բալասանյանի ելույթներն ու հայտարարությունները լսելով, որպես ազատամարտիկ չեմ կարող լռել: Ինչպես կարող է գեներալի ուսադիրներով հայը՝ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին սպառնա,ինչպես կարող է Սասնա Ծռերին անվանի՝ տեռորիստ:

Վիտալիկ Բալասանյան, եթե մտածում ես,որ Արցախի ընտրություններում նման հիմարություներով ռեյտինգ ես հավաքելու, ապա ասեմ, որ սխալվում ես։

Անցյալդ հիշեցնեմ, երբ իբր բանակցում էիր Սասնա Ծռերի հետ և ասում էիր՝ ախպեր ենք։ Ձայնագրությունները նայի, քո խոսքերը։ Դու պաշտոնի համար քո մարտական ընկերներին բանտերը լցրիր,դու քաղաքական հուդա ես ու ասեմ քաղաքականությանը չես տիրապետում։

Դու Հերոս կոչվելու իրավունք չունես ու իրավունք չունես Արցախի Ժողովրդի անունից խոսես։ Այո, ՀՀ վարչապետը ճիշտ է ասել՝ Արցախը Հայաստանն է ու վերջ։ Եթե այդպես չէ, ապա ի՞նչու պիտի Հայաստանի բանակը հիմա պաշտպանի Արցախի սահմանները: Դու լինելով Արցախի ԱԱԾ ի տնօրեն խախտել ես Արցախի անվտանգությսն կանոները ու դու ո՞վ ես ընդհանրապես,որ սպառնաս Հայաստանի հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարին:

Վիտալիկ Բալասանյան ես քեզ հերոս չեմ ճանաչում, քանի որ մեկ Ալիևն է ՀՀ վարչապետին սպառնում, մեկ դու և ասում եմ՝ ՀՀ վարչապետին սպառնացողը դավաճան է։ Այ դա քեզ սազում է։ Դու Սասնա Ծռերի տրորսծ կեղտը չարժես ու իմացի «ցռան վերգո» գնացել ես Արցախ պախկվել ես ու շակալի պես վնգստում ես։ Եթե էտքան տղա ես, ապա արի Հայաստան ու սպառնա:

Թե՞ մենակ մկան պես միայն սեփական բնում ես թագավոր: Դու, որ երազես էլ Սեֆիլյան Ժիրոյի 1% -ը չարժես։ Ժիրոն իր մարտսկան ընկերներին փուռը չի տա, իսկ դու վստահ եմ, եթե Ալիևը քեզ թափով պաշտոն խոստանա սաղին կհանձնես։

Արցախի նախագահ՝ խնդրում եմ սանձիր սրան, թէ չէ ՀՀ վարչապետի պատիժը մոտ է։ Չափներդ ճանաչեք այ քաղաքական դիակներ, դուք ֆիզիկապես ոչնչացված էք։ Ազատամարտիկ Աշոտ Իսախանյան»:

texekatu.ru