Այս կինը որոշել էր աբորտ անել, արդեն գրանցվել էր բժիշկի մոտ. սակայն այն, ինչ տեղի ունեցավ, կարելի է համարել ի վերուստ տրված նշան

215

Աշխատանքում հաջողակ, հեռանկարներ ունեցող մի կին հղիացավ երկրորդ անգամ: Նա արդեն ուներ 10 տարեկան որդի, կարիերայի մեջ սկսվել էին հաջողություններ, ինքն էլ տարիքով այնքան էլ երիտասարդ չէր: Այդպես նա որոշեց գնալ աբորտի և արդեն գրանցվել էր բժիշկի մոտ՝ ժամը 7-ին, գործն ավարտելուց հետո:

Սակայն այդ օրն անհավանական մի բան եղավ, ինչը փոխեց իր ամբողջ կյանքը:

Գրասենյակի ադմինիստրատորը, որտեղ կինն աշխատում էր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաճախակի փոխում էր համակարգիչների գաղտնաբառերը, գրում թերթիկի վրա և դնում դրանք աշխատակիցների ստեղնաշարի տակ: Բնականաբար, նա այդ գաղտնաբառերը չէր հորինում, այլ անում էր պատահական գաղտնաբառերի գեներատորի օգնությամբ:

Այդ օրը, երբ կինը պիտի գնար աբորտի, առավոտյան իր ստեղնաշարի տակ գտավ իր համակարգչի նոր գաղտնաբառը. PLZMOMNO: Բոլոր նրանց համար, ովքեր գիտեն անգլերեն, ակնհայտ է, որ դա նշանակում է  «Please Mom No», «Խնդրում եմ, մայրիկ, ոչ»:

Այդ նշանը չէր նկատի միայն կույրը: Կինն առանց երկար մտածելու զանգեց բժիշկին և չեղարկեց այցը:

Այսօր նրա որդին 5 տարեկան է, իսկ նրա առաջին բառը եղել է՝  «շնորհակալություն»:

texekatu.ru