Քույրս իր փոքր դստերը թողել էր ինձ մոտ ու կորել…Հայտնվել եմ անելանելի վիճակում. Ուզում եմ կիսվեմ իմ գլխին եկածով…

262

Ուզում եմ կիսվել մեր պատմությամբ…Գուցե որևէ մեկը կարողանա ինձ օգնել խորհուրդով:

Ավագ քույրս՝ Անին, բաժանվեց ամուսնուց, չնայած նրան, որ հղի էր:

Ուղղակի մի օր հավաքեց իրերը և հետ եկավ մեր հայրական տուն: Մենք այնքան էլ լավ չէինք ապրում, բայց միևնույնն է՝ ջերմ ընդունեցինք նրան և սկսեցինք ծնողներիս հետ միասին սպասել փոքրիկի լույս աշխարհ գալուն:

Մի քանի ամիս անց ծնվեց չքնաղ Մանեն:

Երբ երեխան դեռ 1 ամսական էր, քույրս սկսեց հաճախ անհետանալ տանից, գիշերները չվերադառնալ, ամբողջ ժամանակ անցկացնում էր ընկերուհիների հետ: Մեր մայրն ունի առողջական լուրջ խնդիրներ, նրան շատ հանգիստ է պետք: Եվ այնպես էր ստացվում, որ երեխայի ամբողջ խնամքն ընկել էր ինձ վրա:

Երբ լրացավ Մանեի 8 ամսական, Անին ասաց, որ ամուսնանում է և մեկնում Ռուսաստան, սակայն երեխան իրեն կխանգարի, այնպես որ մենակ է գնում: Ծնողներս դեմ էին, արգելեցին նրան հեռանալ, իսկ քույրս գիշերը փախավ տանից…

Հիմա չգիտեմ, ինչպես վարվել. մորս թոշակն ու հորս աշխատավարձը մի կերպ է բավականացնում, ես չեմ կարող դուրս գալ աշխատանքի: Մտածում եմ երեխային որդեգրելու մասին, բայց մտածում եմ, որ դրա պատճառով անձնական կյանքս այլևս չի դասավորվի…

Անելանելի իրավիճակում եմ հայտնվել:

lavinfo.com