Սարսափելի փաստեր. Երեխան հայտնաբերվել է հրկիզված

355

Առեղծվածային պայմաններում անհետացած նորածնի մայրը՝ Հայկուհի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Փաստերը վկայում են պատկան մարմինների հանցավոր անգործություն ցուցաբերելու մասին:

Պնդումները առնվազն չեն համապատասխանում։

1) Մեջբերում եմ գրվածից “Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ից վերցվել են ծննդալուծումից հետո, հոկտեմբերի 25-ին պտղի հերձման արդյունքում ստացված օրգանների հատվածներ, որոնք ուղարկվել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն՝ դատաբժշկական փորձաքննության:” հիմա հարց,որտե՞ղ եղավ դիահերձումը,եթե ես պարզել եմ , որ այդ օրերի ընթացքում որևէ դատաբժշկական փորձագիտության լաբորատորիաներում իմ երեխայի մասին տվյալներ չի արձանագրվել

2)Անհամապատասխանություն համար երկրորդ,,,հարցազրույցներից մեկում Ռազմիկ Աբրահամյանը պնդում է,թե պիտի հրաման գա,նոր մարմինը երեխայի հերձեն,,հարց դուք առնվազն անհամապատասխանություն չեք տեսնում գրվածի եւ ասվածի մեջ,գրվածա ամսի 25-ին մահից մի օր հետո հերձվածա եղել դին,բա ինչի՞ է Աբրահամյանը պնդում,որ չի արվել սպասում է ինչ-որ հրամանի մինչ հերձելը կամ հերձումը,որտեղա եղել,եթե չկան արձանագրված հստակ փաստեր

3)Անհամապատասխանություն համար երրորդ,եթե իրականում դին հերձվել է “Ըստ ՀՀ կառավարության 23.08.2012 թ. թիվ 1082-Ն որոշման՝ շուրջծննդյան մահվան դեպքերում պարտադիր պետք է հերձումը կատարվի 12 ժամվա ընթացքում:”Մի հատ ինձ կբացատրեք,ինչի՞ Ռազմիկ Աբրահամյանի պնդումը առ այն,որ մինչ հերձելը Աստված գիտի ո՞ւմ եւ ի՞նչ հրամանի էր սպասում(կա տեսանյութ ապացուցող) չի համապատասխանում նյութում գրված ՀՀ Օրենքի կիրառությանը այս հարցով եւ ինչո՞ւ ես լինելով հասարակ քաղաքացի նկատեցի սա,իսկ դուք չե՞ք նկատել։

4)Անհամապատասխանություն համար 4 ,,եթե իրականում դիահրկիզումա արվել ինչի՞ մի ամիս հետո են խոսում դիահրկիզված լինելու մասին,եթե դա սկզբումա արվել հերձումից հետո եւ առհասարակ,որ մի բարոյական բժիշկը առանց վերջին անգամ երեխային տեսնելու հնարավորություն տալու ծնողներին,դիակիզման կուղարկեր երեխայի դին։

5)Ի վերջո ինչ իրավունք ունի առանց ծնողների թույլտվության Բժշկական կենտրոնը ինքնագործունեությամբ զբաղվել,ուրիշի երեխային դիակիզել առանց ծնողի իմացության բավական չի, այնուհետեւ մի ամիս հետո հիշել,որ ասի։
https://youtu.be/VAdw6SyBJXA պնդումա Աբրահամյան Ռազմիկը,թե դին կա 6 օր հետո մահվանից ըստ էս տեսանյութի ժամանակագրության,իսկ հիմա Գոռ Աբրահամյանը
Gor Abrahamyan ասումա 12 ժամվա մեջ Օրենքով սահմանված կարգով հերձվել ու դիակիզվելա։
Բա եթե դիակիզվելա ԲԿ-ի Տնօրենը ինչա՞ պահում լաբորատորիայում մահվանից հետո ու հրկիզումից 6 օր հետո։

lavinfo.com