Ողբերգական կադր. երիտասարդ մոր ուղեղը մահացել է նորածին որդու հետ լուսանկարվելուց մի քանի ժամ անց

296

17-ամյա Թիգան Բարնարդի մահից մի քանի ժամ առաջ արված ողբերգական լուսանկարներում երիտասարդ մայրը օրորում է նորածնին:

Մեծ Բրիտանիայի Չիչեսթերի Սենթ Ռիչարդ հիվանդանոցում սեպտեմբերի 9-ին դեռահասը 4 կգ քաշով առողջ երեխա է ծննդաբերել, որին Փարքեր են անվանել:

Սակայն ծննդաբերության ժամանակ Թիգանի մոտ բարդություններ են առաջացել. նրա մոտ ներքին արյունահոսություն է սկսվել, ինչը սրտի կանգի է հանգեցրել:

Բժիշկները սիրտ-թոքային վերակենդանացում են կատարել, սակայն աղջկա մոտ գլխուղեղի վնասվածք է մնացել: Բժիշկները Թիգանին մոտ 4 շաբաթ պահել են հիվանդանոցում՝ հետևելով նրա վիճակին, որը միայն վատթարացել է: Նա մահացել է հոկտեմբերի 7-ին՝ որդու և ընտանիքի շրջապատում:

«Մենք բոլորս սարսափելի ցնցված ենք, ես պարզապես ուզում եմ վերադարձնել Թիգանին: Ես չէի մտածում, որ սիրտս կարող է միլիոն կտոր լինել: Ես երբեք առաջվանը չեմ լինի,- «Fabulous Digital»-ին ասել է 35-ամյա Էբբի Հալաուելը, աղջկա մայրը:- Նա իսկապես ուզում էր մայր լինել, նա այնքան ոգևորված էր: Նա կլիներ աշխարհի լավագույն մայրիկը: Նա այնքան շատ էր սիրում նրան»:

Փարքերի տատիկը նշել է, որ հիվանդանոցի աշխատակիցներն արել են ամեն հնարավորը, և նրանք իրենց դեմ ոչինչ չունեն:

Էբբին և երեխայի հայրը՝ Լեոն Ֆորսթերը, միասին կմեծացնեն երեխային: Որպեսզի Փարքերը երբեք չմոռանա իր մորը, ընտանիքը նրանց համատեղ լուսանկարով հատուկ շապիկ է պատվիրել:

blognews.am