Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է երեխան ընկնում դիտահորը

202

Համացանցում տարածվում է անվտագության տեսախցիկի նկարահանած տեսանյութը, որտեղ պատկերված է՝ ինչպես է փոքրիկ երեխան կանգնում դիտահորի կափարիչի վրա ու հայտնվում փոսի մեջ:

Մայրը, որ մանկասայլակով քայլում էր երեխայի կողքով, անմիջապես օգնության է շտապում: Ականատեսների օգնությամբ նա հանում է որդուն դիտահորից: Երեխայի առողջականի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ըստ օգտատերերի՝ միջադեպը տեղի է ունեցել Թաթարստանում:

mamul.am