Հայտնի 5 «ծույլիկներ», ովքեր հետո նվաճել են աշխարհն իրենց հանճարեղ գաղափարներով (Photo)

195

«Եթե վատ սովորես, չես կարողանա կյանքում որևէ բանի հասնել». այսպես են միշտ ասում «ծույլիկների» ծնողները նրանց, երբ հերթական անգամ դպրոցում ցածր գնահատական են ստանում, բայց արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէ։ Պատմությունը մի անգամ չէ, որ ապացուցել է, որ դպրոցում վատ սովորելը կյանքում անպիտան դառնալու ցուցիչ չէ։ Քիչ չեն մարդիկ, ովքեր կյանքում հասել են մեծագույն բարձունքների ու ապացուցել լրիվ հակառակը։

Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհին հայտնի 5 մարդու, ովքեր, մեղմ ասած, «ծույլիկ» են եղել դպրոցում, բայց հետո նվաճել են բոլորին իրենց հանճարեղությամբ։

Վլադիմիր Մայակովսկի

Հայտնի պոետը դպրոցում միշտ էլ առանձնացել է իր վատ վարքով ու չարաճճիություններով։ Ուսուցիչները մեկ անգամ չէ, որ խոսել են Վլադիմիրի վատ գնահատականների մասին, սակայն ժամանակը պոետին լրիվ այլ ուղղությամբ տարավ։

5-րդ դասարանում ապագա հանճարին ստիպեցին այցելել գրականության խմբակների, սակայն գրողը ամեն կերպ դիմադրում էր։ Արդյունքում, նա անգամ դուրս մնաց դպրոցից 5-րդ դասարանում ու առհասարակ սկսեց մտածել, որ դպրոցական կրթությունը նրան պետք էլ չէ։

Տարիներ անց հանճարեղ գրողը ներառվեց դպրոցական ծրագրերի մեջ, ու նրա ստեղծագործությունները սկսեցին ճամփորդել բոլոր դպրոցներում՝ դառնալով ընդօրինակման ու հիացմունքի առարկա։

Ալբերտ Էյնշտեյն

Ալբերտ Էյնշտեյնի դպրոցական տարիների պատմությունը առավել քան ոգեշնչող չէ։ Նա դպրոցում ստանում էր միայն 3-ներ՝ բացի լատիներենից ու մաթեմատիկայից։ Ժամանակի ընթացքում նա սկսեց վեճի մեջ մտնել իրեն դասավանդող բոլոր ուսուցիչների հետ։ Նրանք նրա վարքն ընկալում էին որպես անընդունելի, որովհետև ինչպե՞ս կարող էր նրանց հետ վիճել շարքային «ծույլիկ»։

Զարմանալի չէ, որ Էյնշտեյնն իր դպրոցական ատեստատը ստացավ միայն երկրորդ փորձից, իսկ համալսարան ընդունվելն ամբողջովին ձախողեց, քանի որ չկարողացավ հավաքել համապատասխան թվանշաններ։ Արդյունքում Էյնշտեյնի ծնողները սկսեցին մտահոգվել, որ իրենց տղան անգամ չի կարողանա տեղավորվել ամենացածր վարձատրվող աշխատանքին, որովհետև նրա մտավոր կարողություններն այդքանին անգամ չեն բավականացնի։

Ուինսթոն Չերչիլ

 

Չերչիլը երբեք էլ չէր սիրում դպրոցը։ Նրա ծուլության պատճառով շուտով նրան արգելեցին այցելել հին հունարենի ու լատիներենի դասերին, որից Չերչիլն ավելի մեծ հակակրանք տածեց դպրոցի նկատմամբ։

Նա անընդհատ նշում էր, որ դպրոցն ուղղակի հսկայական հանրակացարան է, որտեղ աշակերտին թույլ չեն տալիս մտածել, ու նա պետք է մտածի այնպես, ինչպես մյուսները։ Չերչիլն ինքնուրույն մտածողության կողմնակից էր ու դրա պատճառով մեծ կոնֆլիկտներ էր ունենում դպրոցական ամբողջ անձնակազմի հետ։

Տարիներ անց այս մեծագույն «ծույլիկը», ում ուժերին չէին հավատում անգամ ծնողները, դարձավ քաղաքական ծանրակշիռ դեմք ու ստացավ անգամ Նոբելյան մրցանակ։

Դմիտրի Մենդելեև

Մեծագույն քիմիկոսը ևս չի փայլել ուսման հանդեպ իր դրական հակումներով։ Նա դպրոցում հայտնի էր նրանով, որ միշտ ցածր գնահատականներ էր ստանում ու տարբեր տեսակի կռիվներ հրահրում։ Մենդելեևը համարվում է դպրոցի ամենաչար աշակերտներից, ում համար անընդհատ ծնող կանչելը դարձել էր սովորություն։

Նշվում է նույնիսկ, որ տղան միշտ չէր կատարում տնային առաջադրանքները ու ծնողներին էլ խաբում էր, թե նրան ոչինչ չեն հանձնարարում։

Ամեն ինչ փոխվեց, երբ նա իմացավ, որ որոշ դասերից ուզում են իրեն հեռացնել։ Դրանից հետո Դմիտրին որոշեց շտկել իրավիճակն ու սկսել սովորել։ Սկզբում նրան օգնում էին իր ընկերները, ովքեր բավականին լավ էին սովորում, իսկ հետո արդեն նա կարողացավ ինքնուրույն կորցրածը հետ բերել ու ստացավ բավականին լավ գնահատականներով ատեստատ։

blognews.am