Արդեն 14 տարեկան որդի ունեի երբ իմացա, որ հղի եմ և այդ մասին ասեցի ամուսնուս և որդուս ու նրանք…

213

Երևի ես երջանիկ մարդ եմ, տեսել եմ, ինչպես է իմ սիրելի տղամարդն արտասվում: Արտասվում էր երջանկությունից, այն բնաից հետո, երբ ասացի, որ հղի եմ: Կարծում էի՝ կասի, մեր ինչին է պետք երեխան, այս տարիքում…

Իսկ նա այնքան ուրախացավ: Հետո սկսեցի սպասել, թե ինչ ռեակցիա կտա մեր 14 ամյա որդին: Նրա պատասխանը նույնպես ցնցեց.

Վերջապես, մայրիկ, ամբողջ կյանքում երազել եմ քույր կամ եղբայր ունենալու մասին…վերջապես…այնքան ուրախ եմ:

Շատ էի ուզում աղջիկ ունենալ, ամուսինս նույնպես: Երբ գնացինք երեխայի սեռը պարզելու, շունչս պահած սպասում էի պատասխանին: Տղա է: Արտասվելով դուրս եկա, երբ ամուսինս տեսավ արցունքներս, շփոթված ասաց.

-Ի՞նչ է եղել…հիվա՞նդ է: Չի զարգանու՞մ:

Ես մի կերպ ասացի.

-Տղա է:

-Աստված իմ, էլի որդի եմ ոնւենալու: Այս ինչ երջանկություն է:

Եկավ ծննդաբերության օրը: Ամուսինս հերթափոխի էր, որոշել էի չասել նրան, բայց չկարողացա: Նա կարծես զգում էր, ամեն կես ժամը մեկ զանգում էր ինձ, իսկ երբ հասկացավ, որ հիվանդանոց եմ գնում, թողեց բոլոր գործերը և եկավ ինձ մոտ:

Հիվանդանոցից դուրս գրվելու օրը ամուսինս ձեռքից բաց չէր թողում փոքրիկին, իսկ արցունքներն անդադար հոսում էին աչքերից: Բուժքույրն ասաց.

Արդեն 30 տարի այստեղ եմ աշխատում, բայց նման բան առաջին անգամ եմ տեսնում:

Ես երևի երջանիկ եմ…

lavinfo.com