Մալյան, դու և քո շեֆը քանի՞ հոգու եք ապօրինի ազատազրկել. Վահագն Խաչատրյան

218

«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մալյան, դու և քո շեֆը քանի՞ հոգու եք ապօրինի ազատազրկել. դատարանի դիմաց էն պահանջը, որ Արսեն Բաբայանին պահանջում եք ապօրինի ազատազրկել, ընդամենը կրկես է. դրանով ծաղրում եք ոչ թե իշխանություններին, այլ ձեզ: Եվ մի հատ էլ հայտարարում է` ես պատրաստ եմ հաջորդը ձերբակալվելու, իբր դուխով ես:

Դու ի՞նչ դուխով, դու ընդամենը Սորոսից պրծար, հիմա էլ անցար Արսեն Բաբայանի ազատության գործին: Իսկ լավ իմացեք` բոլոր օրինախախտները պետք է պատասխան տան հանցանք գործելու համար, իսկ Արսեն Բաբայանն օրինական և իրավական հիմնավորմամբ է ձերբակալվել, քանի որ կեղծել է փաստաթուղթ, որի շնորհիվ Հրայրը ցմահ կարգվել է ՍԴ նախագահ:

Մալբրի կառավարական ծրագրով ժամանակին աշխատել եմ և էն մեկնաբանությունները, որ ուշ են ուղարկել, դա ընդամենը զավեշտ է, չի կարող լինել այդպիսի բան: Այնպես որ, տղամարդու նման պահեք և կրեք ձեր պատիժը և այս կրկեսներին վերջ տվեք»:

mamul.am