«Վահագն Վերմիշյանն անհապաղ պետք է հեռացվի իր զբաղեցրած պաշտոնից». Կարպիս Փաշոյան

283

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետությունն ու հանրությունը պետք է հստակ դիրքորոշում ունենան ռասիզմի և այլատյացության նկատմամբ։ Ասվածի համատեքստում Վահագն Վերմիշյանն անհապաղ պետք է հեռացվի իր զբաղեցրած պաշտոնից։

Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում նմանատիպ կոչերով հանդես եկող մարդը երկու րոպե էլ չէր հասցնի պաշտոնավարել։


Ռասիստական արտահայտությունների ամենամեծ սպառնալիքն այն է, որ դրանք ինչ-որ մի օր դադարում են մնալ որպես արտահայտություն՝ փոխակերպվելով անխուսափելի գործընթացի, ավելի շուտ՝ բռնության»:

mamul.am