Մարդկության պատմության 5 խոշորագույն և ամենաթանկարժեք գողությունները. ինչպե՞ս են դրանք հաջողել կատարել

206

Երբեմն մարդկանց արծաթասիրությունը ստիպում է նրանց հանցագործություններ կատարել, որոնցից առավել տարածվածը հափշտակությունն է:

Ձեզ ենք ներկայացնում պատմության ամենամեծ, թանկարժեք, սակայն միևնույն ժամանակ աղմուկ չբարձրացրած գողությունները: Գողոնների մի մասը հետագայում հայտնաբերվել է, իսկ մյուսներն անհայտ կորել են, սակայն հույսը, որ դրանք մի օր կգտնվեն, դեռևս արթուն է:

Ֆաբերժե ձու

Կարլ Ֆաբերժեի ոսկերչական իրերի հավաքածուն, որը հայտնի է Ֆաբերժե ձվեր անունով, ստեղծվել է 1885-1917թթ.: Զատկի ձվերից ընդամենը 71-ն է ստեղծվել, որոնցից 52-ը՝ կայսեր պատվերով: Մեր օրեր հասել է 62 ձու, որոնցից կայսերականները 54-ն են: Մյուսները համարվում են կորած: 19-20-րդ դարերում յուրաքանչյուր Ֆաբերժե ձվի արժեքը կազմել է հազարավոր դոլարներ:

Էմփայր-սթեյթ-բիլդինգ երկնաքեր

Նյու Յորքի Մանհեթենում գտնվող 102-հարկանի երկնաքերը մի անգամ հափշտակվել է: Իհարկե, այդ հափշտակությունը պրովոկացիոն բնույթ էր կրում: 90 րոպեում Daily News-ի երկու լրագրող կարողացել են կեղծել շինության սեփականության վկայականը: Նրանք պետական գործիչներին ներկայացրել են այդ փաստաթուղթը, որը, սակայն, նոտարական վավերացման փոխարեն կրում էր բանկերի լեգենդար թալանչիի՝ Վիլլի Սատոնի ստորագրությունը: Սակայն դա ոչ ոք չէր նկատել: Մի ամբողջ օր լրագրողները տնօրինել և տիրապետել են ամենահայտնի երկնաքերերից մեկը, այնուհետև խոստովանել, որ փաստաթղթերը կեղծված էին: Այս ամենը կատարելով՝ նրանք ապացուցել են, որ տիրող խառնաշփոթի պայմաններում անգամ Էմփայր-սթեյթ-բիլդինգն է հնարավոր հափշտակել:

Մոնա Լիզա

Ամենաամոթալի գողություններից մեկը եղել է Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի «Մոնա Լիզա» կտավը: 1911թ. Վինչենցո Պերուջան աշխատում էր Լուվրում որպես ապակեպատող: Հանկարծ նա նկատել է, որ «Մոնա Լիզա» կտավը ոչ ոք չի հսկում և չի կարողացել դիմակայել այն գողանալու հրապուրանքին: Նա պարզապես հանել է կտավը պատից, ազատել շրջանակից, թաքցրել վերարկուի տակ և գնացել տուն:

Երկու տարի շարունակ նա կտավը պահել է տանը՝ երկու կողպեք ունեցող ճամպրուկի մեջ: Սակայն գողին բռնեցին, երբ նա կտավը Իտալիայում վաճառելու փորձ կատարեց:

Ստրադիվարիուսի ջութակը

Անտոնիո Ստրադիվարիուսը վարպետ էր, որը պատրաստել է ամենաորակյալ և թանկարժեք երաժշտական գործիքները: Առավել մեծ տարածում ունեին 1689-1725թթ. նրա կողմից պատրաստված գործիքները:

Հայտնի ջութակահարուհի Էրիկա Մորինին նվագում էր Ստրադիվարիուսի ջութակներից մեկը, որը պատրաստվել էր 1727թ.: Մի անգամ գողը մտել է նրա բնակարան և հափշտակել լեգենդար ջութակը: Մորինին մահացավ, սակայն ջութակն այդպես էլ չհայտնաբերվեց: Այսօր յուրօրինակ գործիքի արժեքը գնահատվում է 3,5 միլիոն դոլար:

Տիրանոզավրի ոսկրեր

Տիրանոզավրը երկոտանի գիշատիչ էր՝ հսկայական գանգով ու երկար և ծանր պոչով: Նրա դիմացի ոտքերը, ի համեմատություն հետևի ոտքերի, շատ փոքր էին, սակայն նույնքան հզոր: Այս մողեսին համարում են երկրային գիշատիչների մեջ խոշորագույնը:

1945թ. Մոնղոլիայում հայտնաբերվեցին այս դինոզավրի մնացորդներ, այնուհետև՝ ողջ կմախքը: 2012թ. ոմն Էրիկ Պրոկոպի գողացավ մի քանի ոսկոր և որոշեց վաճառել դրանք 1,1 միլիոն դոլարով: Հետագայում հանցագործը հայտնվեց բանտում, իսկ ոսկորները վերադարձվեցին թանգարանին:

blognews.am