Որքա՞ն էր Ադամի ու Եվայի տարիքային տարբերությունը. ամերիկյան գիտնականների նոր ու անսպասելի բացահայտումը

428

Ադամի ու Եվայի կյանքի մանրամասներ կուզենային իմանալ բավական մեծ թվով հավատացյալներ, սակայն Աստվածաշունչը թույլ չի տալիս պատկերացնել, թե կոնկրետ քանի տարի առաջ են նրանք գոյություն ունեցել ու առավել ևս որքա՞ն է եղել նրանց տարիքային տարբերությունը։ Սակայն Ղուրանի որոշ էջեր թույլ են տալիս կատարել որոշակի հաշվարկներ, որոնք էլ հենց արել են ամերիկյան գիտնականները։

Ամերիկյան գիտնականները վերջերս փորձեցին վերականգնել Ադամի ու Եվայի տարիքային տվյալներն ու հասկանալ, թե որքան է նրանց տարիքային տարբերությունը։ Ադրյունքում պարզվեց, որ այս երկուսը ապրել են գրեթե նույն ժամանակաշրջանում և նրանց տարիքային տարբերությունը 10.000 տարի է։ Գիտնականներին սա հաջողվեց բացահայտել, երբ նրանք վերականգնեցին մարդու էվոլյուցիայի Y քրոմոսոմների շղթան։

Սթենֆորդի գիտնականները նշում են, որ տարիքային տարբերությունն «դրախտի բնակիչների» միջև իրոք ահռելի է եղել։ Հաշվարկներն անելն այնքան էլ հեշտ չէր։ Նրանք ստիպված էին վերականգնել քրոմոսոմների մուտացիան և հասկանալ, թե դրանք քանի տարեկան են։ Արդյունքում տարիքային տարբերությունն ավելի հստակ դարձավ։ Աշխատանքի ամբողջ արդյունքները զետեղված են Science ամսագրում, որտեղ հնարավոր է ծանոթանալ հետազոտության ընթացքին։

Հետազոտողները վստահեցնում են, որ Ադամի ու Եվայի տարիքային տարբերության որոշման մեջ մեծ դեր է ունեցել ԴՆԹ-ի հաշվարկը ևս։ Դեվիդ Պոզնիկը՝ հետազոտողներից մեկը, դրա շնորհիվ անգամ կարողացել է որոշել, թե քանի տարի առաջ են ապրել Ադամն ու Եվան։ Ըստ նրա հաշվարկի Ադամն ապրել է 120-155.000 տարի առաջ, իսկ Եվան՝ 100-148.000 տարի առաջ։ Արդյունքում նորից ընդգծվում է զույգի ահռելի տարիքային տարբերությունը։

Հետաքրքիր է, որ 2000-ականների սկզբին հետազոտողներն անգամ չէին կարողանում որոշել, թե նրանցից ով է ապրել ավելի վաղ, քան մյուսը։ Շատերը վստահեցնում էին, որ Եվան ավելի շուտ է առաջացել, քան Ադամը։ Հետագա ուսումնասիրությունները, սակայն, ցույց տվեցին, որ այդքան էլ այդպես չէ. Ադամը տարիքով ավելի մեծ է Եվայից։ Ամերկյան գիտնականները նաև նշում են, որ 10.000 տարին պայմանական կարող է լինել ու պետք չէ մոռանալ, որ նախամարդիկ ապրում էին շատ ավելի երկար, քան մենք։ Ի վերջո անգամ Աստվածաշնչում է կարելի հանդիպել, որ Ադամը մահացել է 900 տարեկան հասակում։

blognews.am