Դավիթ Անանյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի գործի մասին

246

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի եկամուտների չհայտարարագրման գործը նախաքննական փուլում է:

«Եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, կգնանք դատարան, դատարանը սանկցիա կտա: Դրանք պրոցեդուրաներ են, որ քննությունը ցույց կտա». լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ի պատասխան այն հարցի, թե հնարավոր համարո՞ւմ է, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ձերբակալվի:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ տվյալ փուլում ամենակարևոր մարդը քննիչն է: Նա քննչական գործողություններից հետո կխորհրդակցի վերահսկող դատախազի հետ, գործի ընթացքն առաջիկայում կերևա:

Դ. Անանյանը նկատեց, թե մշակույթի գործիչներն արդեն իրենց օժանդակում են, որպեսզի հարկ վճարելու մշակույթը կայանա:

mamul.am