«Մել». Մելինե Դալուզյանը 5-6 տարեկանում ամեն երեկո աղոթում էր, որ տղա դառնա

424

Asekose.am

Մել Դալուզյանն արդեն մի քանի տարի է՝ ապրում է Հոլանդիայում: Տարիներ առաջ նա սկսեց բացահայտ խոսել իր սեռային պատկանելության մասին, հայտարարեց, որ չնայած կենսաբանորեն աղջիկ է ծնվել, բայց դեռ մանկուց իրեն տղա է զգացել ու այլ կերպ չի էլ պատկերացրել: Դալուզյանին նրա այս հայտարարությունները հասարակության քննադատությանն ու քարկոծմանն արժանացրին, որին հաջորդեց Մելի՝ ծանրամարտը թողնելն ու Հայաստանից արտագաղթելը:

«Համացանցում Մելինեի անվան որոնումը հանգեցրեց ոչ թե հիացական գովքի, այլ հանրության կողմից ատելության ու նզովքի աղաղակների: «Մելինեին վառել է պետք», «նա ազգի խայտառակությունն է», «ամաչում ենք, որ նա հայ է»` ահա այսպիսի գրառումներով էր հեղեղված համացանցն ու դեղին մամուլը։ Մի քանի տարիների ընթացքում Մելինեն ազգի պարծանքից վերածվել էր ազգի ամոթի, ու ես պարզապես ապշած էի»,- կայքի հետ զրույցում պատմել է ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը:

Իննա Սահակյանի խոսքով՝ սկզբում ֆիլմը կպատմի Հոլանդիայում առաջին հայացքից այլ փախստականներից ոչնչով չտարբերվող զույգի մասին, սակայն հանդիսատեսը աստիճանաբար կբացահայտի նրանց պատմության հիմքում ընկած երանգները, անցյալի իրադարձությունները, Մելի՝ ռեկորդակիր ծանրամարտիկ լինելը, ֆիզիկապես կին լինելը և այն։

asekose.am