Սոնա Ռուբենյանի մայրը բանաստեղծություն է նվիրել շարժման օրերին՝ իր հուսալից ու վճիտ հայացքով հայտնի դարձած տատիկին

370

Սոնա Ռուբենյանի մայրը բանաստեղծություն է նվիրել շարժման օրերին՝ իր հուսալից ու վճիտ հայացքով հայտնի դարձած տատիկին.

Քո աչքե՜րը…
Ախ տեսել են նրանք այնքա՜ն՝
Առճակատվող չար ու բարի…
Նրանց անփայլ հիշողության եզրագծում՝
Թաքնված է բեռը դարի։
Դեմքիդ ամեն խորշոմի տակ
Սքողված է սերը ջահել քո օրերի,
Սերը ծնած զավակների ու թոռների,
Բերկրանքը քո՝ դառը դատած աշխատանքի,
Վաստակը քո՝հանուն հողի, հայրենիքի։
Նվազել է ու մարել է ուժը դալար քո ձեռքերի,
Բայց կանչը քո հպարտ գենի,
Քեզ բերել է ու խառնել է այս ամբոխին ջահելների։
Դու պարում ես ու ցնծում ես անուրջներում ապագայի…
Դու՛ ես այսօր իմ հերոսը՝
Քո աչքերով ՝այդքա՜ն բարի:

Հեղ՝. Արմինե Սարգսյան

nor-info.ru