Կարեն Դեմիրճյանի այրին հորդոր ունի Փաշինյանին. «168 ժամ»

226

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված ԱԺ նախագահ, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին ապշած է, որ այսօր Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման հարց է բարձրացվում և անգամ քննարկման օրակարգ է դարձել:

«Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետևանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ այսօր այդպիսի հարց առաջանար, նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր, չպետք է մտներ օրակարգ»,- «168 ժամ»-ի հետ զրույցում շատ ուղիղ, հասցեական հարցադրում է հնչեցնում Ռիմա Դեմիրճյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմում գրելու փաստին:

«Իսկ եթե այդուհանդերձ նման հարց է բարձրացվել, ապա միայն մի բան կասեմ՝ դա իմ իրավունքը չէ, ես չեմ որոշողը, չեմ կարող լուծում տալ հարցին, բայց պետք է հիշել, որ դա միայն իմ կորուստը չէ, հայ ժողովրդի կորուստն է, նրա կյանքի, ապագայի, կործանված հեռանկարի, ամեն ինչի կորուստն է, որը շատ դժվար է վերականգնել»,- ասաց տիկին Դեմիրճյանը:

Կարեն Դեմիրճյանի այրին համարում է, որ այդ օրվա կրակոցները հենց հայ ժողովորդի դեմ էր ուղղված, և այդ օրվա կորստի բեռը միայն զոհերի ընտանիքները չեն կրել, կրել ենք բոլորս, հետևաբար՝ ժողովրդի խոսքն այդ հարցում պետք է լսելի լինի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

mamul.am