Արթուր Բաղդասարյանն ինտենսիվ կերպով վաճառել սեփական օբյեկտները. «Ժամանակ»

225

«Ժամանակ»-ը գրում է. «Մեր նախկին հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք, որ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը վաճառում է իր ակտիվները։ Մեր աղբյուրը չբացառեց, որ վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանի կողմից սեփական օբյեկտների ինտենսիվ վաճառքը կապված է նախօրեին կալանավորված տրանսպորտի նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Գուրգեն Սարգսյանի ապօրինի հարստացման կամ կոռուպցիոն գործերի հետ։

Ըստ մեր աղբյուրի՝ Գուրգեն Սարգսյանը կաշառքի օրինական լինելու քոչարյանական դարաշրջանում պետռեգիստրի պետ աշխատած ժամանակահատվածում վիթխարի գումարներ է վաստակել ձեռնարկությունների գրանցման, պարտադիր վերագրանցման և նման այլ գործարքներից։

Մեզ պատմեցին, որ Սարգսյանը ՍՊԸ կանոնադրությունը ուղղակի վաճառում էր պետռեգիստրի սենյակներում 100-ից 500 դոլարով՝ կախված, թե որքան արագ էր այն պետք դիմողին։ Ստացված «շահույթից» ու տարբեր գործարքներից անմասն չի մնացել նաև նրա քաղաքական ղեկավարը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

mamul.am