3 ոստիկան սպանած ահաբեկիչներին հաց տանելն ավելի պատվաբե՞ր է, քան Ադրբեջանի 5 շրջան գրավելն ու հազարավոր ադրբեջանցիներ ոչնչացնելը

374

Մենակ ինձ մո՞տ է տպավորություն, որ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մահվան հանգամանքներն այլևս հետաքրքիր չեն մեր իշխանությունների համար։

Ոնց հասկացա, PR տեղ չկա այլևս, դատախազության դիմացից live մտնելու ու գլխավոր դատախազին «քուանշ» ասելու կարիք չկա։

Թեման սպառված է, իսկ էժան դիվիդենտը՝ վերցրած։ Էլ ո՞ւմ է հետաքրքիր, թե ով և ինչի համար սպանեց Արթուրին բանտում…

Հ.Գ. Իսկ Մանվել Գրիգորյանի կյանքն ինչ-որ մեկին Հայաստանում հետաքրքրո՞ւմ է, թե՞ Երևանի կենտրոնում երեք ոստիկան սպանած ահաբեկիչ «հերոսներին» հաց տանելն ավելի պատվաբեր է, քան Ադրբեջանի 5 շրջան գրավելն ու հազարավոր ադրբեջանցիներ ոչնչացնելը։

blognews.am