COVID_19 համավարակը մեծ չափերով ծավալվում է Լատինական Ամերիկայում, մինչդեռ Բրազիլիայի առողջապահական համակարգը դրան պատրաստ չէր: Ու քանի որ այստեղ չեն կարող պայքարել համավարակի դեմ, ապա ստիպված փորում են տասնյակ հազարավոր գերեզմաններ Սան Պաուլու քաղաքում, գրում SkyNews-ը:

Աղբյուրը հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են Լատինական Ամերիկայի խոշորագույն գերեզմանատանը:

Ներկա պահին փորվել է ավելի քան 13 հազար գերեզմանափոս: Սա հանրային գերեզմանոց է, որտեղ հուղարկավորում են Սան Պաուլուի աղքատ շրջաններում կորոնավիրոսից մահացած քաղաքացիներին:

azatnewstv.am/