Լաս Վեգասի սրճարաններից մեկում որպես մատուցողուհի աշխատող Ալիսա Լավոնե Պաչեքոն մի օր որոշեց փոխել իր կյանքը և գնալ երազանքների հետևից, գրում է Daily Star-ը:

23-ամյա աղջիկն Ինստագրամի իր էջում զետեղեց նորաձև և երբեմն էլ էրոտիկ բնույթի լուսանկարներ՝ այդ կերպ կարճ ժամանակում հավաքելով մեծ թվով հետևորդներ:

Ալիսան չի ամաչում ցուցադրել իր բարեմասնությունները և այժմ դրա շնորհիվ էլ համագործակցում է տարբեր հայտնի ապրանքանիշների, մոդելային գործակալությունների, ամսագրերի հետ: Նա ամեն ամիս վաստակում է մոտ £12,000 և 504,000 հետևորդ ունի Ինստագրամի իր միկրոբլոգում

Այժմ Ալիսան, ով արդեն 26 տարեկան է, կարող է հպարտանալ իր մի քանի առանձնատներով և շքեղ կյանքով:

Աղջիկը նաև խոստովանում է, որ դիմել է պլաստիկ վիրահատությունների, սակայն դրա մեջ սարսափելի ոչինչ չի տեսնում:

«Ապրեք ձեր կյանքը, ինչպես ցանկանում եք: Եթե ցանկանում եք ավելի մեծ շրթունք կամ ավելի մեծ կուրծք ունենալ, ուրեմն արե՛ք դա: Կարևորն այն է, որ լինեք երջանիկ և գոհ լինեք ինքներդ ձեզնից»,- նշել է նա: