Մեր պոլիկինինիկաները բաց են նաև շաբաթ, կիրակի օրերին և հորդորում եմ բոլոր քաղաքացիներին խնդիրներ ունենալու դեպքում դիմել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
«Ուզում եմ քաղաքացիներին հիշեցնել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկնինիկաներում գործում են նաև ռենտգեն կաբինետներ: Այն քաղաքացիները, ում թերապևտի կողմից կտրվի ցուցում ռենտգեն անցնել, նրանք անվճար կարող են գնալ և ռենտգեն հետազոտություն կանցնեն»,-նշեց նա:
Սերգեյ Հարությունյանն ընգծեց, որ պետք է ևս մեկ անգամ հիշել, որ դա պարտադիր ցուցումով է արվում:
«Պարտադիր պետք է բժշկի կողմից ուղեգիր լինի, որ ռենտգենի կարիք ունեն: Հենց այնպես, պրոֆիլակտիկ ռենտգեն կխնդրեմ, որ չցանկանան մեր քաղաքացիները՝ պետք չէ: Իսկ բժշկի ցուցումով՝ սիրով, շաբաթ և կիրակի օրերը խնդիր չեն, ռենտգեն կաբինետներն աշխատում են»,-նշեց նա: