Հոգեբանական թեստերը օգնում են բացահայտել  ենթագիտակցության գաղտնիքները:  Թեստը լուծելու համար անհրաժեշտ է ընդամենը նայել նկարին և ասել, թե ինչ տեսաք առաջինը:

Ծառ

Եթե  առաջինը տեսաք ծառ, ապա դա նշանակում է, որ շատ բարձր եք գանահատւմ անկախությունը, ազատությունը ձեզ համար ամեն ինչից վեր է: Դուք ամեն կերպ փորձում եք շրջանցել կոնֆիկտները:  Խաղաղասեր եք և մեծ ներուժի տեր անձնավորություն եք: Առողջ դատողությունը երբեք չի լքում ձեզ:  Գերադասում եք  դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը: Նպատակասլաց եք,  և հասնում եք ցանկալի արդյունքին:

Տղամարդու և կնոջ դեմք

Եթե սա տեսաք առաջինը, նշանակում է  շատ զգացմունքային եք, միշտ պատրաստ եք օգնել, կարեկցել, հասկանում եք մարդկանց: Մարդիկ ձեր կարիքը շատ ունեն:  Դուք  դյուրահավատ եք, հավատում եք մարդկանց,  մինչդեռ մարդիկ օգտվում են ձեր այդ հատկությունից: Երբ ձեզ խաբում են, դուք հուսահատվում եք, սրտին շատ մոտ եք ընդունում  ցանկացած վիրավորանք, սակայն երբեք մարդկանց իրենց արժանի պատասխանը չեք տալիս, որովհետև զուրսպ եք ու համեստ:

Կնոջ մարմին

Ձեր մեջ մեծ պատասխանատվության զգացում կա:  Դրա շնորհիվ էլ կարողանում եք սկսած ցանկացած գործ ավարտին հասցնել: Ձեր կողքին մտերիմներն իրենց ապահով ու պաշտպանված են զգում: Շրջապատում շատ բարձր են գնահատում ձեր անկեղծությունը, զնվությունը, նվիրվածությունը: Ձեր ներկայությունն արդեն հույս է ներշնչում, որ ցանակացած իրավիճակում հնարավոր կլինի ճիշտ ելք գտնել:

Թռչուն

Դուք մշտապես ձգտում եք ավելացնել գիտելիքները, ցանկանում եք միշտ նոր բացահայտումներ անել: Միշտ մտածում եք ապագայի մասին, պլաններ ու ծրագրեր եք կազմում: Լինում են պահեր, որ ցանկանում եք միայնակ մնալ, չնայած որ ընկերներն ու մտերիմները շատ կարևոր են ձեզ համար:  Չկշռադատված քայլեր երբեք չեք անում, բոլոր քայլերն անում եք ծանրութեթև անելուց հետո: