Ավելորդ քաշից ազատվելը բավական բարդ է, և այդ ճանապարհին շատերն են լուրջ սխալներ թույլ տալիս: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս սովորությունները կարող են ավելորդ քաշի կուտակման, ինչպես նաև առողջական խնդիրների պատճառ դառնալ:

Քնելուց առաջ ուտելը: Խորհուրդ է տրվում ուտել քնելուց 2-3 ժամ առաջ: Ընդ որում, սնունդը պետք է թեթև լինի:

Վատ քուն: Քիչ քնելը կարող է ազդել ախորժակի վրա: Աշխատեք բավարար քանակով քնել և լավացնել քնի որակը:

Ուտել՝ միաժամանակ այլ բանով զբաղվելով: Այս դեպքում ուշադրությունը շեղվում է ուտելիքից, և դուք չեք գիտակցում՝ որքան և ինչ եք ուտում:

Սթրես և հոգեբանական խնդիրներ: Սրանք կարող են ձեր ամենավատ թշնամիները լինել: Սթրեսն ու հոգեբանական խնդիրները կարող են քաշի ավելացման պատճառ դառնալ, վատացնել կյանքի որակը: Սովորաբար մարդիկ նման իրավիճակներում սկսում են ավելի շատ ուտել, ընդ որում, մեծանում է քաղցր և յուղոտ մթերք ուտելու ցանկությունը:

Արագ ուտելը: Սովորեք դանդաղ ուտել, լավ ծամել բոլոր կտորները:

Ֆիզիկական ակտիվության բացակայություն: Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից և պահպանել արդյունքը, մեծացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Նախաճաշը բաց թողնելը: Դիետոլոգները պնդում են, որ նախաճաշը պետք է առօրյայի անբաժան մասը կազմի: Այն հնարավորություն է տալիս արագացնել նյութափոխանակությունը: Նախաճաշը պետք է պարունակի սպիտակուց, առողջ ճարպեր, ինչպես նաև՝ փոքր քանակով բարդ ածխաջրեր:

Մեծ քանակով աղ օգտագործելը: Խուսափեք մեծ քանակով աղի օգտագործումից, քանի որ այն հեղուկի կուտակման պատճառ է դառնում: Դա կարող է նաև ճնշման բարձրացման պատճառ դառնալ:

Քիչ ջուր խմելը: Բավարար քանակով ջրի օգտագործումը հնարավորություն է տալիս ազատվել տոքսիններից: Խուսափեք էներգետիկ, շաքար պարունակող խմիչքի օգտագործումից: