Զnհվшծ զինվnրի երգը հшսшվ իր մшյրիկին

2117

«Մեր կորուստները զգալիորեն պակաս են 2000-ից: Բայց վերջնական թիվ մենք հիմա չեն կարող ասել, որովհետև ունենք անհայտ կորածներ, ունենք անձինք, որոնց դիակները այնտեղ են, կամ հստակ չէ, թե ինքն արդյոք զոհված է, թե՝ ոչ:

Չեմ ուզում ահասարսուռ տպավորությունը շատ տարածվի, բայց հասկանո՞ւմ եք, կրակի խտությունը այլանդակ բարձր է. տասնյակ ավտոմեքենաներ, զրահամեքենաներ ուղղակի հօդս են ցնդել` առանց որևէ հետքի, հասկանո՞ւմ եք, երկու կողմից. մենք՝ իրենց, իրենք՝ մեզ:

Էսպիսի կռիվների մասշտաբում նույնականացնել դիակները շատ դեպքերում շատ բարդ է: Բայց հաստատ, ես ձեզ իմ անունով եմ երդվում, մեր հայտնած տվյաների նույնիսկ կրկնապատիկը չկա մեր զոհերի. շատ ավելի քիչ է:

Բայց 927-ով չենք սահմանփակվելու. ունենք անհայտ կորածներ, չիդենտիֆիկացված դիակներ, ունենք դիակներ, որոնք մնում են հակառակորդի վերցրած տարածքներում, կամ՝ միջանկյալ դիրքային տարածքներում:Այսինքն, թիվը, բնականաբար, կմեծանա, բայց հաստատ չի դառնալու 2000»,- ասել է Հովհաննիսյանը: