Փաշինյանն այս ցույցերով չի հեռանա, հարթակում ընդդիմություն գոյություն չունի

874

Այս հանրահավաքների արդյունքում Փաշինյանը չի հեռանա, որովհետև այս ցույցերի ընթացքում այն քաղաքական ուժերը, որոնք գտնվում են հարթակում, չունեն այնպիսի հեղինակություն, որպեսզի համախմբեն հանրությանը, ավելին, այս քաղաքական ուժերը հաջողության հասնելու հնարավորություն չունեն, իսկ նրանց մեծ մասն անգամ բարոյական իրավունք չունի խոսելու ապագա քաղաքական քարտեզում իրենց ներկայության մասին:

Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության հիմնադիր անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

Բայց վերոնշվածը չի նշանակում, որ Փաշինյանը խորացող քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար չպետք է քայլեր ձեռնարկի։ «Այո՛, ես պնդում եմ, որ Փաշինյանը պետք է հնարավորինս արագ հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, որպեսզի առաջին հերթին լիցքաթափվի այս հանրային լարվածությունը», -ասել է բանախոսը:

Անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: