Ադրբեջանական վայրագությունները շարունակվում են. այս անգամ պղծել են զոհված զինծառայողի ․․․

2393

Ադրբեջանցի զինծառայողները շարունակում են պղծել Արցախի` Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված տարածքներում գտնվող հայական կոթողները, սրբատեղիները, ինչպես նաև հուշարձաններն ու շիրմաքարերը:

Այս անգամ Ինստագրամի` «albehx.1» անունով օգտատիրոջ էջում հրապարակվել է լուսանկար, որում ադրբեջանցի զինծառայողը նստել է զոհված զինծառայողի շիրմաքարին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր Շուշի քաղաքում արված լուսանկար, որում պատկերված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը` պղծված ադրբեջանցիների կողմից: