հայ զինվորը գոռում էր որ իրեն․․․

1810

Ցերեկվանից ադրբեջանի հատուկ ծառայությունները հաքերների և ֆեյքերի հետ միասին փորձում էին հայկական մեդիադաշտ խցկել էն վիդեոն, որտեղ յանիմ թե խրամատում հայ զինվորը գոռում էր որ իրեն մենակ են թողել և այլն։ Մի քանի մասնագետների հետ կապվեցի, մի քանի կարծիք լսեցի, վերլուծություններ արեցինք ու 99.99% եկանք էն եզրահանգման, որ ֆեյք վիդեո ա։
1. ՊՆ / ՊԲ զինվորների սաղավարտների վրա տեսախցիկ չի լինում, իսկ վիդեոն նկարահանված էր հենց յանիմ թե մահացող զինվորի սաղավարտի տեսախցիկով, ի դեպ որը Go Pro էր ոնց հասկացանք կադրերի փոփոխությունից։ Այսինքն հայ զինվորները նախ ժամանակ չէին ունենա տեսախցիկ ֆիքսեին սաղավարտի վրա, հետո էլ տեսախցիկն արգելված ա պոստերում (եթե լրատվական կամ նախապես համաձայնեցված բլոգեր/լուսաբանող չի)։
2. Զինվորը ակցենտով ա խոսում, ու էն նույն ձայնն ա, որը վերջերս էլի հայերենով բան էին սարքել ու գոռում էին «փախեք, փախեք փրկվեք ընկերներ», այսինքն ինչ ա կատարվում ըտեղ, նկարահանված ա էդ սաղ, իսկ խոսացողը ֆոնվի խոսում ա կպցնում են վիդեոյին։
3. Մահացող զինվորը, որի սաղավարտով սաղ նկարվել ա իբր թե, ընկնում ա, որից հետո կրակահերթ ա սկսվում, որը չի կպնում մահացած զինվորին, բայց պատերն ա քանդում։
4. Ադրբեջանը լավ գիտի, որ եթե մի բանը իրականում լինում ա, մեր մոտ կայծակնային արագությամբ տարածվում ա, իսկ էդ վիդեոն ինչքան էլ ուզեցան չկարողացան լավ տարածել, ստիպված որտեղ քոմենթ են տենում դնում են։

Ցերեկվանից ադրբեջանի հատուկ ծառայությունները հաքերների և ֆեյքերի հետ միասին փորձում էին հայկական մեդիադաշտ խցկել էն…

Опубликовано Սամվել Արամի Հայրապետյան Вторник, 29 сентября 2020 г.