«10-նապատիկ ավել պատասխան են տալու…» Ալեն Սիմոնյանն արտասվել է զոհված զինծառայողի հուղարկավորության ժամանակ

2828

Այսօր Եռաբլուրում հուղարկավորեցին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում Արցախում զոհված մեր զինծառայողները:

Եռաբլուրում զինծառայողների հուղարկավորությանը ներկա էր նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սոմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը հուղարկավորությունից ետո մոտեցել է մահացած զինծառայողներից մեկի մորն ու համբուրել նրա աջը:

Ապա, չկարողանալով զսպել հուզմունքը, իր ցավակցություններն է հայտնել տիկնոջը:

«10-նապատիկ ավել պատասխան են տալու…»,-լացակումաց ձայնով ասել է ԱԺ փոխխոսնակը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում: