Ամnւuնացած էր, և երկnւ անչափահաս երեխա ուներ․․․Իրականում ով է եղել այսօր մահացած զինծառայողը

563

Հակառակորդի կրակոցներից մահացած 29-ամյա Հովիկ Թամազյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ է։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Հակառակորդի կրակոցից ՀՀ մարտական դիրքերից մեկում զինծառայող է զոհվել:

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով այսօր հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։

«Հովիկ Թամազյանն ապրում էր ընտանիքի հետ. ամուսնացած էր, և երկու անչափահաս երեխա (տղա և աղջիկ) ունի` 2018 և 2013 թվականներին ծնված»,–ասաց Ասլանյանը։

200-ով ավելի կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ․ Արցախի ՊՆ ամփոփել է շաբաթը

Նա հայտնեց նաև, որ զոհված զինծառայողը մեծացել է առանց հայրական խնամքի, և հիմա էլ ապրում էր մոր հետ։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր նաև, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ: