Ինչու են զույգերը դադարում սեքսով զբաղվել

175

Կիպրոսի Նիկոսիայի համալսարանի պրոֆեսոր Մենելեոս Ապոստոլուն վերլուծել է հարյուրավոր կամավորների սեռական կյանքը և բացահայտել կրքի 10 իսկական «սպանողներին»:

Բրիտանական The Sun պորտալի համաձայն՝ հոգեբաններին վաղուց է հետաքրքրում այն ​​հարցը, թե ինչու են ժամանակակից զույգերը ժամանակի ընթացքում հաճախ դադարում սեռական հարաբերություններ ունենալ: Դավաճանությունը, կարծես, շատերի համար ամենաակնհայտն է, բայց այս պատճառը, ինչպես պարզվեց, հեռու է ցուցակի առաջին հորիզոնականներում լինելուց:

Առաջին տեղը, ի զարմանս մասնագետների, խանդավառության` էնտուզիազմի բացակայությունն է: Դրան հաջորդում է ժամանակի կամ վայրի պակասը: Երրորդ տրամադրության «սպանողը» ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկն է, որի պատճառով էլ տուն վերադառնալուն պես ուզում ես միայն հանգստանալ և քնել, իսկ լիբիդոն հասցվում է զրոյի: Սրան հետևում է վատ սեքսը, որի ժամանակ ոչ մի հաճույքի մասին խոսք անգամ չի կարող լինել: Պատճառների հնգյակը փակում է ընտանեկան բռնությունը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ էմոցիոնալ, որի ընթացքում զուգընկերներից մեկն իրեն ճնշված և նվաստացած է զգում իր երկրորդ կեսի կողմից:

Վեցերորդ տեղում զույգերի բնավորությունների անհամատեղելիությունն է, որին հաջորդում են երկրորդ կեսի չափազանց կպչունությունն ու համառությունը, ինչպես նաև երեխաները, որոնց պատճառով ծնողները հոգնում են, որովհետև դժվարանում է կիրքը պահպանելը: Իններորդ տեղում ՝ երբ ցանկություն չունեն զուգընկերոջը հաճույք պատճառելու գոնե նվազագույն ջանքեր գործադրել, և միայն տասներորդում ՝ մոնոգամիան և դավաճանությունը: