Քիչ առաջ տեղեկացանք…

265

Արմեն Մարությանի եւ Ալլա Վարդանյանի դստեր գործով փորձաքննությունը շարունակվում է, եզրակացությունը դեռ չկա:

Araratnews.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանից:

Հիշեցնենք’ 2020թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ակտրոս 4141» մակնիշի և «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևան քաղաքի 48-ամյա բնակիչը, վերջինիս 36-ամյա կինը և նրանց երկու անչափահաս երեխաները ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը դերասաններ Արմեն Մարությանի եւ Ալլա Վաևդանյանի դստեր ընտանիքի մասին է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ

ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների և դիակների զննություն, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և դատատեխնիկական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

azatnewstv.am