ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պոպոքը սնունդ չի». ոստիկանը տուգանել է պոպոք ուտող քաղաքացուն՝ դիմակ չկրելու համար

56

Ֆեյսբուքյան օգտատերերից Վալերի Մանուչարյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանը նրան տուգանել է դիմակ չկրելու համար:

Զավեշտալին այն է, որ քաղաքացին այդ պահին պոպոք ուտելիս է եղել, իսկ ոստիկանը պնդում է, որ պոպոքը սնունդ չի համարվում:

Ոստիկանն ասում է. «Դուք որ ասում եք՝ սնվում եմ, պոպոքը սնունդ չի համարվում: Պոպոքը ասենք, էտի որեւիցե բան ա, հատապտուղ չի, որ դու սնվես»:

Հարցին, թե օրենքում գրված է, որ պետք է միայն հատապտուղով սնվե՞լ, ոստիկանն արձագանքում է. «Ոչ, պարետը ասել է, որ միայն սնվելիս հանել շնչադիմակը: Իսկ պոպոքը սնունդ չի: Դուք կբողոքարկեք, ձեզ կասեն՝ պոպոքը ինչ ա»: