ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ Գյումրու պատմական միջուկում ընդհարվել են ոստիկաններն ու քաղաքացիները

199

Քիչ առաջ Գյումրիում, Կումայրի պատմական միջուկի սկզբնամասում՝ Շիրազի փողոցում միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջև: Վիճաբանությանը մասնակցել են մեծաթիվ մարդիկ: Այս մասին հայտնում է Armtimes.com_ը:

Թե վիճաբանությունն ինչի արդյունքում է ծագել, այս պահին հստակ չէ: Գոռգոռոցներից մասնակիորեն հնարավոր է եզրակացնել, որ խնդիրը կապ ունի դիմակ կրել-չկրելու հետ: Դեպքի հետ կապված առավել հստակ տեղեկատվություն և այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում: