Հզոր վերլուծություն․ Հետո կսկսեն վիճել բան ա՞ փոխվել, թե չի փոխվել: Փոխվել ա էն, որ…Վազգեն Թորոսյանի դիպուկ անդրադարձը երկրում կատարված փոփոխություններին

161

«Բան չի փոխվել», «բան ա փոխվել» վեճին նենց եմ նայում, ոնց որ աթեիստը կաթոլիկի ու ուղղափառի վեճին կնայի։ Այսինքն բան չեմ հասկանում։ Առհասարակ հարցը էն չի, թե ինչ ա փոխվել։ Հարցը էն ա, թե էդ փոփոխությունները դրակա՞ն են, թե բացասական։ Իրենք իրենցով փոփոխությունները միշտ ավելի լավ են, քան դրանց բացակայությունը։ Իմ համար ավելի լավ ա մի բան փոխվի անհայտ հետևանքներով, քան թե ամեն ինչ մնա ստատիկ։

Սակայն մարդիկ «բան ա փոխվել(կամ չի փոխվել)» ասելուց ի նկատի ունեն 2018 թվից հետո։ Մի կողմ դնենք էն երկար կեղծանուններով վերլուծաբաններին (էն Ստրապիոն Միջագետք Սոկրատյան, կամ Մուտաֆա Վայրոխ Մուրհակյան, որ լինում են) ու նայենք սովորական մահկանացուների գնահատականները։ Ասենք իմ կարծիքով շատ էլ բաներ են փոխվել։ Մի մասը ինձ դուր չի գալիս, մի մասը դուր ա գալիս։ Ու ըստ ինձ դրականը գերակշռում ա։

Օրինակ ամենաբացասական բաներից մեկը, որ սենց ոտքի վրա կարող եմ նշել, դա Ամուլսարի խնդիրն ա։ Երկու տարի ա էդ հարցը, որ քաղաքական կոնտեքստ ա ստացել, ոչ մի ձև չի լուծվում։ Իմ կարծիքը ստեղ ինձ կպահեմ, քանի որ ես կարամ տենց անեմ, իսկ այ պետության դիրքորոշումը չեմ տեսնում։

Դառել ա նենց, որ էսօր Հայաստանում ամենաազդեցիկ ընդդիմադիր գործիչը սար ա։ Կրթական համակարգի ռեֆորմիստների բացակայությունից եմ դժգոհ։ Էդ ոլորտը չի ստացվում մոտներս։ Նենց էլի լիքը մանր մունր բաներ կան, որոնցից դժգոհ եմ, բայց թե թվարկման արժանի չեն։

Ինչից եմ գո՞հ։ Ընտրատեղամասում հաստ մեքենաների ու իրենց հաստ վզով օգտատերերի բացակայությունից սկսած մինչև տարատեսակ մանր ու միջին նյաշառակերնեի զրոյին ձգտող քանակից եմ գոհ։ Ասֆալտը սովետական բուֆետչիցայի քձիբությամբ բարակ շերտով տրորելու փոխարեն 35-40 սանտիմետր փորելուց ու երկու շերտ անելուց եմ գոհ։ Չասեք էլի ասֆալտը հիշեցին, թող առաջ անեին, առաջ հիշեի։ Ցանկացած (նու, համարյա ցանկացած) պատգամավորի կամ նախարարի մեսենջերով հասանելի լինելուց եմ գոհ։ Բայց դրանք դեռ մանր բաներ են։

Էն, ինչը ինձ ստիպում ա մոռանալ ցանկացած բացասական բան, որ եղել ա, դա СУ-30СМ-ների ձեռք բերելն ա։ Ես ոլորտում մասնագիտական գիտելիքներից աղքատ եմ, սակայն երբ կարդում եմ գործից գլուխ հանող մարդկանց գրառումները, հասկանում եմ, թե ինչի ա հարևան երկրից դուդուկի ձեն գալիս։Եթե կարճ, ապա էդ զինատեսակի հմուտ օգտագործումը լրիվ վերջ ա դնում մեր ու թշնամու ռազմական բյուջեի ու մարդկային ռեսուրսների անհավասարությանը։ Արդեն կարևոր չի դառնում, թե ով ինչքան ունի, այլ դառնում ա էական էն, թե ով ինչքան լավ ա կիրառելու։ Իսկ ստեղ արդեն բախտ փորձելը շատ ռիսկային գործ ա դառնալու։

Նենց ընդհանուր միշտ էլ «բան փոխվել ա»։ Մարդը տենց ա, եթե մի բան չի փոխվում, ինքը իրեն սկսում ա դժբախտ զգալ։ Հագուստ, սանրվածք, կահույք, աշխատանք, հեծանիվ, մեքենա շատ արագ հոգնեցնում են ու մարդը ուզում ա փոխի։Իսկ իշխանությունները եթե երկար ժամանակ չեն ցանկանում փոխվել, վաբշե դառնում են մարդկանց բոլոր դարդ ու ցավերի մեղավորը։Դրա համար մարդիկ դուրս են գալիս, ժամանակ առ ժամանակ ընտրություն են անում, էդ էլ են փոխում, որ սրտները հովանա։ Իսկ ով էդ ընտրությունների արդյունքների վրա ազդում ա (կապ չունի 10 000 դրամով, թե թվեր նկարելով) մարդկանց բարկությունն ա վրեն հավաքում։ Նույնիսկ նրանց, ովքեր 10 000 դրամով ընտրել են։
Դրա համար էլ մարդիկ ձևը գտնում են, դա էլ են փոխում։ Հենա Բելառուսում էլ են ջղային։ Կփոխեն, կարող ա ավելի վատ լինի, քան առաջ, սակայն ժողովուրդը կհանգստանա։ Հետո կսկսեն վիճել բան ա՞ փոխվել, թե չի փոխվել։ Բայց դե անիմաստ ա վիճելը, որովհետև փոխվել ա, արդեն բան փոխվել ա։ Ու հետո էլ ա փոխվելու։ Վատ ա, երբ չի փոխվում, մանավանդ երբ խոսքը ղեկավարության մասին ա։

barevblog.com