Ամերիկացի գաճաճ ամուսինները տղա երեխա են որդեգրել Հայաստանից (տեսանյութ)

296

Ամերիկյան FOX31 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Կոլորադոյից գաճաճների ամուսնական զույգի մասին, որը հայ երեխա է որդեգրել:

Բրենտ և Քելսի Հարրիսները առաջին անգամ տեսել են Դավիթ անունով հայ երեխային Հայաստանի մանկատներից մեկում: Նրան որդեգրելու համար զույգը պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և սպասել դատարանի որոշմանը:

«Ես հիշում եմ, թե ինչպես նա առաջին անգամ ինձ մայր անվանեց, և դա իսկապես արտասովոր էր ինձ համար», — ասել է Քելսին:

Ռեպորտաժում նշվում է, որ Հարրիսների ընտանիքի բոլոր անդամները գաճաճ են: Դավիթ անունով հայ տղան այնտեղ նոր անուն է ստացել՝ Քելվին Հարրիս:

Հարրիսների ընտանիքը մեկնարկել է «Positive Impact Fund» նախագիծը, որի նպատակն է բարելավել Հայաստանում մանկատների վիճակը և օգնել գաճաճ երեխաներին ընտանիք գտնելու հարցում: