Կարևոր․․Եթե հայկական զինված ուժերը չլքեն Ղարաբաղը…Ալիևը սպառնո՞ւմ է

428

Եթե հայկական զինված ուժերը չլքեն Ղարաբաղը, խաղաղություն չի լինի. Ալիևը սպառնո՞ւմ է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ դիրքորոշմանն ու 7 կետերին: Նա նշել է, որ 7 պայմաններից ոչ մեկը Ադրբեջանի համար ընդունելի չէ: Գրում է «ԱՊԱ» գործակալությունը:

Ալիևի համար անընդունելի է, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, քանի որ, ըստ Ադրբեջանի նախագահի, ԼՂՀ գոյություն չունի:

«Ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում, Հայաստանն էլ, եթե խիզախությունը բավարարում է, թող ճանաչի, եթե ոչ, ապա վախենում է»,-ասել է Ալիևը, ապա հավելել, որ Հայաստանը, «անընդունելի պայմաններ» ներկայացնելով, ոչնչացնում է բանակցային գործընթացը և փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը»:

«Մենք մերժում ենք բոլոր այդ պայմանները և այդ թուղթը նետում ենք աղբամանը»,-ասել է Ադրբեջանի նախագահը, ապա հավելել, որ եթե հայկական զինված ուժերը չլքեն Ղարաբաղը, խաղաղություն չի լինի:

«Չի կարող խաղաղություն լինել այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է»,-ասել է նա:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ հայկական 7 պայմանի դիմաց նա միայն 1 պայման ունի, այն է՝ հայկական ԶՈւ-ն պետք է լքի Ղարաբաղը: