Սեպտեմբերին կվերսկսվե՞ն դպրոցներում դասերը. 3 սցենար է քննարկվում

1002

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից Newmedia.am-ին հայտնեցին, որ այս պահին երեք սցենար է քննարկվում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ոչ պետական դպրոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այս պահին կա ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար, որոնք քննարկվում են պարետատան հետ:

«Առաջին և մեզ համար ամենաանցանկալի տարբերակն ուսումնական տարին հեռավար սկսելն է: Երկրորդ տարբերակը բոլոր դպրոցներում դասերի վերսկսումն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ երրորդ՝ ամենաարդյունավետ առաջարկը տարբերակված ուսուցմանն անցնելն է՝ հաշվի առնելով, որ մենք ունենք աշակերտների տարբեր թվով դպրոցներ»,- ասել է փոխնախարարը:

Ըստ նրա, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցում խնդիրներ չեն լինի։