Կարևոր․Հայաստանում պարտադիր չի լինի կորոնավիրուսի դեմ պատվաստումը քանի որ․․․

178

Աշխարհում դեռեւս չկա կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ, եւ դժվար է ասել, թե այն երբ կհայտնվի: Առողջապահության նախարարության իմունացման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ հիմա կան ավելի քան 200 պոտենցիալ պատվաստանյութեր, եւ առայժմ դրանցից միայն երկուսն են հասել մինչեւ կլինիկական փորձարկումների երրորդ փուլ:

Հետազոտությունների ավարտից հետո, եթե պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցվեն, դրանք կարող են գրանցել, լիցենզավորել, որից հետո կհայտնվեն շուկայում, բացատրեց մասնագետը:

Սակայն քանի որ հիմա ամբողջ աշխարհում այսպիսի պատվաստանյութերի պահանջարկը մեծ է, դեռեւս դժվար է ասել՝ Հայաստանն արդյոք կկարողանա՞ դրանք ձեռք բերել եւ մինչեւ տարվա վերջ ներմուծել (եթե, բնականաբար, այդ պատվաստանյութերը շուկա դուրս գան):

Այսպես թե այնպես, երբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հայտնվի աշխարհում եւ Հայաստանում, ինչպես նշեց Գայանե Սահակյանը՝ պարտադիր պատվաստում չի լինի. պատվաստվել կառաջարկվի միայն ռիսկի խմբում գտնվող մարդկանց: