«Սա ծննդյանս օրվա լավագույն նվերն է». ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը

176

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը մայր է դարձել: Ժամեր առաջ Գոհարն Ինստագրամի իր սթորիների միջոցով հետևորդներին հայտնել էր, որ հիվանդանոցում է և սպասում է որդու լույս աշխարհ գալուն:

Րոպեներ առաջ դիմահարդարը լուսանկար է տեղադրել որդու հետ և մակագրել. «Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հերոս: 4 կիլոգրամ երջանկություն և անիրական սեր առաջին հայացքից: Չնայած ծննդյանս օրը վաղն է, սա ծննդյանս օրվա լավագույն նվերն է: Մաղթում եմ, որ բոլորը զգան այս երջանկությունը»:

Հիշեցնենք, որ Գոհար Ավետիսյանը երկրորդ անգամ է ամուսնացել: