Չգիտեմ տեղյակ եք, թե չէ, բայց փաստորեն Ծառուկյանն էլ է ընտանիքի հետ միասին վարակվել Է․․․ Րեգինա Պռազյան

238

Չգիտեմ տեղյակ եք, թե չէ, բայց փաստորեն Ծառուկյանն էլ է ընտանիքի հետ միասին վարակվել коронавирус-ով։ Թույլ տվեք հիշեցնեմ, որ դա այն բարի մարդն է, որին по идее коронавирус-ը չպետք է դիպչեր։ Դա այն բարի մարդն է, որը սեփական կաշին փրկելու համար պատրաստ էր զոհաբերել էն վարձու ժողովրդի կյանքը։ Որ կարևորը տպավորություն ստեղծվեր, որ իրեն սատարում են ու կրկին որոշեց բարի ձևանալ և գրկախառնվել ամեն մի մոտեցող և իրեն պաշտողի հետ!
Հիմա արդեն խորը համոզմունք ունեմ, որ նիստերից բացակայող Գևորգ Պետրոսյանը և իր մյուս թիմակիցներն էլ իրականում վարակված են ու ԱԺ էդ վիրուսը հենց իրենց կոկորդով ա հասել!
Հիմա երևի ամեն մեկը մի տեղ բուժվում են թաքուն՝ դրա համար ձենները դուրս չի գալիս։ Իրենք էին Ծառուկյանի ազատության պատվին կազմակերպված 1000 հոգանոց խնջույքին մասնակցել ու մի տեսակ սիրուն չէր լինի ժողովրդի ամոթանքը վայելել։ Իսկ գոնե գիտակցո՞ւմ են, թե ինչքան մարդ ա վարակվել իրենց կողմից զանգված ու հրավիրված, որ իրենց վերցրած 3000 դրամով անգամ չի կարող հասնել Երևան ու դիմել բժշկի!
Վերոնշյալը գրելուց հետո նաև գլխումս պտտվում է 2-րդ տարբերակը, որ կարող է նաև բեմականացում լինել, որոշ հարցեր լուծելու համար ժամանակ շահելու միջոց, բայց հաշվի առնելով էն չթեսթավորված մասսայի արտաքինը ու պահելաձևը՝ ավելի շատ հակված եմ առաջին տարբերակիս ստույգության վրա